Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:40 09-12-2021

Տանկերը չեն օգնի Ռուսաստանին` հաղթել Ուկրաինային․ Forbes

Forbes-ի սյունակագիր Դեյվիդ Էքսը նկարագրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տանկերի օգտագործմամբ պատերազմի սցենարը։ Նա նշել է, որ Ռուսաստանը դրանցից շատ ավելին ունի, բայց դա նրան չի օգնի։

Ըստ Էքսի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման համար Ռուսաստանը պատրաստել է մոտ 1200 տանկ, մինչդեռ ամբողջ ուկրաինական բանակն ունի ընդամենը մոտ 900 տանկ։ Այնուամենայնիվ, հիպոթետիկ ներխուժումը հեշտ չի լինի, իսկ զրահատեխնիկայի ուղղակի բախումը դժվար կլինի:

Մեկնաբանի կարծիքով՝ երկրները կկիրառեն «ակտիվ պաշտպանության» խորհրդային մարտավարությունը, այն է՝ պաշտպանվելով ծրագրել հարձակումներ և հակագրոհներ։ Երկու բանակներն էլ հրետանին են դնում հարձակողական գործողությունների կենտրոնում: Խորհրդային դոկտրինի համաձայն՝ հետևակի և տանկերի խնդիրն է օգնել հրետանուն դիրք գրավել և մեկուսացնել թշնամու ուժերին՝ նրանց զենքով ոչնչացնելու համար։

Փորձագետը գրում է, որ ուկրաինական գումարտակները պետք է անցնեն խրամատներ, որոնցից հարյուրավոր կիլոմետրեր փորված են 2014 թվականից, ինչպես նաև ռեզերվ ունենան անսպասելի հակագրոհների համար։ Նաև ուկրաինական բանակն ունի հակատանկային հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել, երբ ռուսական տանկերը ստիպված լինեն անցնել բաց տարածքներով։ Ուստի 1200 ռուսական տանկը կարող է բավարար չլինել, եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան