Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:25 15-02-2024

Ադրբեջանը վարում է «ինչ ուզում եմ, տվեք, թե չէ՝ կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան

Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապն խոշորացված հմայնքի Ներքին Հանդ բնակավայրի հարտվածում ՀՀ պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին, հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է: Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել և վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Այս հայտարարությունից հետո ՀՀ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվեն, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտվելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ: Չնայած սրան, հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով 4 զոհ ունեցանք:

Իրադարձություննների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։

«Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը։ Ադրբեջանը պարբերաբար խոսում է՝ ինչպես ինքն է ձևակերպում 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ»,-հայտարարեց Փաշինյանը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ