Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:00 13-02-2024

Վերնիսաժը աշնանը պատրաստվում են փակել. այնտեղ առևտուր անողները դեռ տեղյակ չեն

Oragir.News-ի տեղեկություններով, այս տարի պատրաստվում են փակել «Վերնիսաժ» տոնավաճառը։

Ամենայն հավանականությամբ, «Վերնիսաժ»-ի փակվելու մասին կհայտարարվի ամռանը, իսկ աշնանն այն արդեն կփակվի։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, առևտրականների և արհեստավորների մոտ 10%-ին այլ վայրում կհատկացվի տարածք՝ աշխատանքը շարունակելու համար, իսկ մնացածին կուղարկեն տուն։

Oragir.News-ն այցելեց «Վերնիսաժ»՝ պարզելու, թե տեղյա՞կ են արդյոք այնտեղ աշխատողներն այդ որոշման մասին։

Մեզ հետ զրույցում պարզվեց, որ «Վերնիսաժ»-ում որոշման մասին տեղյակ չեն։

Ավելին՝ «վերնիսաժցիները» վստահ էին, որ տարածքի վրա աչք ունի ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով փորձում է «իրենով անել» տարածքը։

Զարմանալի է, բայց «Վերնիսաժի» որոշ աշխատակիցներ վստահ էին, որ լրատվամիջոցներն են «նավսում» իրենց գործին։

Կային նաև ադեկվատ մարդիկ, ովքեր ներկայացրին իրենց տեսակետը։

«Սա կոնկուրենտների հնարած բան է, «Վերնիսաժ»-ը լավ էլ աշխատում է, լավ էլ տնօրինություն ունենք, լավ հասարակություն կա, ապահով աշխատում ենք։ 100 տարով այդ մարդը (նկատի ունի «Վերնիսաժ»-ի տնօրենին- խմբ․) պայմանագրով վերցրել է, այսքան աշխատանքն արել է, ո՞նց են փակում, ո՞վ է փակում։ Սո՛ւտ է։ Ով աչք ունի այս «Վերնիսաժ»-ի վրա դա նրա հնարածն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց, երկար տարիներ «Վերնիսաժ» տոնավաճառում առևտրով զբաղվող արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել