copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:30 12-02-2024

Մոսկվան չի կարող անտեսել, որ Երևանը միացել է Հռոմի ստատուտին․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն չի կարող անտեսել, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը, ուստի այս հարցի շուրջ երկկողմ բանակցություններն առջևում են։ Այս մասին Պեսկովն ասել է՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան հնարավոր այցի մասին հարցին։

Պեսկովն ընդգծել է, որ այս հարցում հայկական կողմից որոշ հավաստիացումներ են ստացել։

«Միջազգային այս կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա: Իհարկե, շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից, այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում: Մենք վճռական ենք դա անել»,- պարզաբանել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմ։ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը Երևանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերի 14-ին։

Ավելի վաղ՝ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր էր տվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ իր լիազորությունները թույլ չեն տալիս երկրի տարածքում կալանքի որոշում կայացնել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ