Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:39 27-08-2024

Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ստորագրությունը ֆեյք է

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատկերացնենք, որ ժամանակին Ուսամա Բեն Լադենն իր գործունեության ընթացքում պարբերաբար հեռախոսային կապի մեջ լիներ ԱՄՆ այնժամանակյա նախագահ Բարաք Օբամայի կամ Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Ընդ որում, հեռախոսակապի միջոցով Ուսամա Բեն Լադենն ԱՄՆ-ի կամ Եվրամիության նախագահներին պատմեր «Ալ-Քայիդայի» հերթական գործողության նախապատրաստման մասին: Դժվար է պատկերացնել: Գրեթե անհնար է, այնպես, ինչպես, օրինակ` Բորիս Ելցինի և Ջոխար Դուդաևի կամ Պուտին Վլադիմիրի և Շամիլ Բասաևի պարագայում, քանզի մի կողմից պետության օրինական ղեկավարն է, մյուս կողմից` համաշխարհային ճանաչված ահաբեկիչ, որի ձերբակալման համար միջազգային դատարանի կողմից օրդեր է տրվել:

Վերջերս Պուտին Վլադիմիրը Բաքու այցելեց: Այնուհետև հեռախոսազրույց ունեցավ Փաշինյան Նիկոլի հետ: Ընդ որում, ըստ հրապարակված տեղեկությունների, Պուտին Վլադիմիրը Փաշինյան Նիկոլին պատմեց Ալիև Իլհամի հետ ունեցած առանձնազրույցի մանրամասները: Եվ սա Պուտին Վլադիմիրի և Փաշինյան Նիկոլի միակ հեռախոսազրույցը չէ:

Այժմ, եկեք վերհիշենք, որ Պուտին Վլադիմիրի ձերբակալման համար միջազգային դատարանի կողմից օրդեր է տրվել, իսկ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը: Ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը պարբերաբար հեռախոսազրույցներ ունենալով Պուտին Վլադիմիրի հետ ստվեր է գցում Հայաստանի միջազգային իմիջի վրա: Եթե Պուտին Վլադիմիրի հետ շփվելու ցանկություն կա, ապա ազնիվ կլինի չեղարկել (հետ կանչել) Հռոմի ստատուտից Հայաստանի ստորագրությունը: Սակայն, Հայաստանը, լինելով Հռոմի ստատուտը վավերացրած պետություն շարունակում է ուղիղ և անթաքույց շփումները միջազգային դատարանի կողմից ձերբակալման ենթակա անձի հետ: Սա նշանակում է, որ Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ Հայաստանի ստորագրությունը ֆեյք է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան