Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 10-02-2024

Բագրատաշենում՝ +21, Արարատում՝+17 աստիճան․ վերջին 2 օրերին դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն

Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված, վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն:

Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 ատիճանով:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Այսօր հանրապետության մի շարք շրջաններում տվյալ օրվա համար գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ.

Արարատում հասնելով +17.0°C (2021թ.՝ +16.0°C),
Արմավիրում հասնելով +15.5°C (1979թ.՝ +15.2°C),
Բագրատաշենում հասնելով +21.0°C (1966թ.՝ +18.5°C):

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել