copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:28 10-02-2024

Ով պետականությունից ու ինքնիշխանությունից խոսի, ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։

Ով պետականությունից ու ինքնիշխանությունից խոսի, ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն։ Պոպուլիստ նիկոլականները վերջին շրջանում հաճախ են խոսում «պետական շահից» ու «ինքնիշխանությունից:

Ո՞վ եւ ովքե՞ր էին ասում․

«Նոր պատերազմ, նոր տարածքներ»։

«Ինչ պետք է, դա էլ կբանակցեմ»։

«Երբ ուզեմ՝ Սերժ Սարգսյանի կետին կվերադառնամ»։

«Արցախը Հայաստան է եւ վերջ»։

«Ակնան իմ հայրենիքն է»։

«Բանակցությունը սկսում եմ իմ զրոյական կետից»։

«Իրանը ավտորիտար պետություն է»։

«Ադրբեջանը կառուցողական է»։

«Հաղթելու ենք»։

«Մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է»։

«Ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չպետք է համարենք»։

«Ի՞նչ կապ ունի Արարատը մեր ստեղծած պետության հետ»։

Այս իրարամերժ հայտարարություններն արել են Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները։

Ու հիմա սրանք եկել են արտաքին քաղաքականությունից ու, առհասարակ, քաղաքականությունից են խոսում։

Հ.Գ. Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,

Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել