Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:38 09-03-2026

Վիտալի Բալասանյանը թող Արցախը լուծարելուց 5 պակաս եղած կոռուպցիայի մասին խոսի

«Եթե Արցախի հերոսը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Արցախին, ՀՀ , եթե այդ անձնավորությունը ուզում է ՀՀ, հայ ժողովրդին օգուտ տված լինի, ես խնդրում եմ Վիտալի Բալասանյանը բարձրաձայնի այն հսկայածավալ կոռուպցիայի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Արցախում, Արցախը լուծարելուց 5 պակաս։ Եթե ինքը ուզում է օգուտ տա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս, Արցախի Անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ իր կարծիքով՝ Հայաստանը պետք է լինի Միութենական պետության կազմում։

Նշենք, որ ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Հայաստանն Իրանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահի, ու մենք պիտի լինենք Միութենական կազմում։

Համբարձումյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկություն Միութենական պետության մեջ մտնելու վերաբերյալ և նման նախաձեռնությունները չեն մտնում քաղաքական օրակարգի մեջ։

«Եթե որևէ քաղաքացի ասում է, որ ՀՀ ապագան տեսնում է Եվրամիությունը, և եթե որևէ քաղաքացի ասում է, որ ՀՀ ապագան տեսնում է Միութենական պետությունը, այս 2 արտահայտությունները, այս 2 արտահայտությունները սուվերենության խախտման առումով համաչափ նմանատիպ հայտարարություններ են, և եթե կրիմինալ կա Միութենական պետության մեջ մտնելու հայտարարության մեջ, ապա նաև կրիմինալ կա Եվրամիության կազմում լինելու հայտարարությունների մեջ։ Նաև ես պիտի ասեմ, որ ՀՀ պաշտոնապես առաջարկություն չի եղել Միութենական պետության մեջ մտնելու և նաև տեսականորեն ՀՀ երբեք չի դառնա Եվրամիության անդամ։ Դա բացառված բան է»,- նշեց նա։

Համբարձումյանը շեշտեց, որ իրական քաղաքականության շրջանակում երկրի համար առաջնահերթություն պետք է լինի կոռուպցիայի բացահայտումը և արդար դատաքննության ապահովումը։

«Պետք է բացահայտվեն այն մարդիկ, ովքեր միլիարդավոր, մոտավորապես 1 միլիարդ դոլարի առերևույթ կոռուպցիայի մեջ են եղել Արցախում, 800 միլիոն դոլարի վարկեր ստացել, որը ջրվել է, 100 միլիոն դոլարների փոխառություններ են ստացել։ Թող ինքը այդ մարդկանց անունները ինչքան գիտի, հրապարակի, պահանջելով այդ անձնավորությունների պատժում։ Ես վստահ եմ, որ եթե այդ անձնավորությունները պատժվեն, ռեալ պատժվեն, ոչ թե քրեական գործեր հարուցվի, հետո փակեն, հետո էլի հարուցվի, էդպես՝ նախընտրական բաների շրջանակներում, այլ ռեալ այն մարդիկ, ովքեր հանցագործություն են իրականացրել, պատժվեն։ Ես չգիտեմ, միգուցե ինքն էլ այդ հանցագործների մեջ է, ես չգիտեմ, բայց հանուն երկրի, հանուն վաղվա օրվա թող խոսեն դրա մասին։ Ես վստահ եմ, որ եթե հանկարծ արցախյան կրիմինալ քեյսը բացահայտվեց, մեզ հայտնի մարդկանց 80-90%-ը դատվելու է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել