Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 07-02-2024

Արցախցիների բնակապահովման հարցերով ընթանում են քննարկումներ․ փոխվարչապետի գրասենյակ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ս․թ․ հունվարի 31-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը:

Այդ կապակցությամբ Oragir.News-ը հարցում էր ուղղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ խնդրելով տեղեկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նոր սոցիալական ծրագրերի իրականացման, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ քննարկված առաջարկների մասին։

Ի պատասխան՝ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնել են, որ ներկայում կառավարությունում ընթանում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության հասցեագրման վերաբերյալ հայեցակարգային բնույթի քննարկումներ, այդ թվում դիտարկելով աջակցության այնպիսի մեծանիզմների ներդրման հնարավորությունը, ինչպիսիք են՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնումը, բնակարանների ձեռքբերման և կառուցման նպատակով հիփոթեքային հավաստագրերի տրամադրումը, աջակցության այլ մեխանիզմներ։

Նախատեսվում է աջակցության հնարավոր մեխանիզմների վերաբերյալ քննարկումները վերջնականացնել մասնագիտացված հանրույթի, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի, այլ շահակիրների հետ ընդլայնված խորհրդակցությունների միջոցով, որոնց ամփոփմանը զուգընթաց հնարավոր կլինի տրամադրել հստակ տեղեկատվություն ծրագրի մանրամասների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան