copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:32 06-02-2024

ՔՊ-ական պատգամավորը ԱԺ ամբիոնից հոգևորականին «պարոն Աջապահյանով» դիմեց

Վերջին օրերին հաճախ ենք ստանում տեղեկություններ, որ եղանակի տաքացմանը զուգահեռ ընդդիմությունը ինչպես միշտ պատրաստվում է իշխանափոխություն անելու անհաջող փորձերին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:

«Այս ֆոնին ակտիվցել են նաև արտախորհրդարանական որոշ ուժեր, ինչպես նաև քաղաքականացված հոգևորականներ, որոնց մասին շատ եմ խոսել այս ամբիոնից, որից հետո սպառնալիքների, անեծքների տեղատարափ է սկսվել իմ անձի, ընտանիքի, նույիսկ երեխաներիս հասցեին: Դա ինձ չի լռեցնելու մի պարզ պատճառով, ճշմարտության մասին խոսելուց ես չեմ վախենում: Հիմա էլ գիտեմ, որ նույնը կրկնվելու է այս ելույթից հետո»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ Գյումրիում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում մի քննարկում էր կազմակերպվել՝ «Ինչպես դուրս գալ այս իրավիճակից» թեմայով:

«Քննարկմանը մասնակցում էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով ի զարմանս ինձ, այս անգամ իր խոսույթում համեմատաբար օբյեկտիվ էր արտահայտած որոշ մտքերում, ինչը ծանր են տարել մեր ընդդիմադիր գործընկերները:

Մասնավորապես, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը բավականին կոշտ է արձագանքելն Աջապահյանի հնչեցրած այն մտքին, որը վերաբերում էր իրենց առաջնորդին: Բայց այդ ընդդիմադիրներից ոչ մեկը չխոսեց այն մասին, որ հոգևորական Աջապահյանն իր խոսքում արդեն որերորդ անգամ խոսում է իշխանափոխության հասնելու երեք տարբերակների մասին, որոնցից մեկն իր պատկերացմամբ ժողովրդական ապստամբությունն է:

Նա իր խոսքում բացառում է, որ մեր երկրում իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով, մինչդեռ ՀՀ-ում 2018-ից ի վեր իշխանության գալու և գնալու միակ ճանապարհը ժողովրդավարական ընտրություններն են:

Սա հաշվի չառնելով Միքայել Աջապահյանը շարունակում է բռնության կոչ անել: Ասել ավելին, այդ նույն քննարկման ժամանակ վերջինս հպարտորեն նշում է, որ ժամանակին Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հեղաշրջում անելու առաջարկ է ներկայացրել: Ի՞նչ է սա նշանակում, հուսով եմ՝ հասկանում եք:

Այսպիսով, իմ հույսերը, որ օրերից մի օր որոշ հոգևորականներ մի կողմ են դնելու իրենց քաղաքական նկրտումները և ժողովրդին բացառապես միավորման, համախմբման կոչեր են անելու հանուն Հայաստանի փրկության, այդպես էլ իրականություն չի դառնում:

Ավելին, յույն Աջապահյանը հայ ժողովրդին «հիվանդ» անվանեց միայն նրա համար, որ հայ ժողովուրդն ազատ կամարտահայտման միջոցով որոշել է, թե որ քաղաքական ուժն է ղեկավարելու մեր երկիրը առաջիկա մի քանի տարիներին: Եվ նաև նրա համար, որ հայ ժողովուրդն այսօր ամուր կանգնած է ընտրված իշխանության կողքին և չի պատրաստվում իր երազած զինված հեղաշրջումն իրականացնել:

Ելույթիս վերջում ուզում եմ հորդորել պարոն Աջապահյանին, այո, հատուկ եմ նշում պարոն Աջապահյանին, որ հայ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի մասին խոսելիս այսուհետ վիրավորական և հոգևորականին ոչ վայել արտահայտություններ չանի: Դա մեծագույն մեղք է հենց իր համար»,- հայտարարեց Պալյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը