Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:35 02-02-2024

ՔՊ-ն Գյումրիում գրասենյակներ է բացում և պատրաստվում արտահերթ ընտրությունների

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում խմորումներ են, կուսակցության ներսում անհաշտություններ կան։

Կուսակցությունը գնում է արտահերթ ընտրությունների։

Այս ամենի ֆոնին խոսակցություններ են կան, որ ընդդիմադիր գործիչներն էլ են այս օրերին նախապատրաստական աշխատանքների մեջ` ԱԺ-ի ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորներն էլ ակտիվացրել են մարզային այցելությունները, լսում են մարդկանց խնդիրները, ձեռքի հետ էլ շոշափում մարդկանց տրամադրությունները։

Գյումրիում սնկի նման աճում են ՔՊ-ի գրասենյակները, ընդ որում, դրանք այն հատվածներում են բացվում, որտեղ գտնվում են իշխանության չսիրած «նախկինների» կուսակցությունների գրասենյակը։

Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց է բացվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։

Ինչպես ասում են տեղի բնակիչները, տարօրինակ կերպով միշտ ստացվում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը «նախկիններից» չի կտրվում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան