Ներքին 2 տարի առաջ - 10:55 31-01-2024

Թմրամոլության դեմ Աշոցքի քրեական հետախույզների և Շիրակի պարեկների պայքարից մեկ դրվագ

Թմրամոլությունը և ապօրինի թմրաշրջանառությունը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Այս չարիքի դեմ պայքարը ենթադրում է ամենօրյա անզիջում և հետևողական աշխատանք։

Ոստիկանությունից հայտնում են, որ օրերս ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզի պարեկների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 40-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 31 գրամից ավելի դեղանկանաչավուն զանգվածով։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։

40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում