copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:55 30-01-2024

ՀՀ իշխանություններից ակնկալում ենք իրավական գնահատական․ ՌԴ դեսպանատունը՝ վանդալիզմի դեպքի մասին

Խորապես վրդովված ենք պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան բացահայտ անարգանքի արտահայտություն այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

«Տեսանյութի հեղինակը ոտնահարել է ոչ թե Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 80-ամյակի կապակցությամբ հուշահամալիրում դրված ծաղկեպսակները, այլ երախտագիտության և հարգանքի տուրքը հայ ժողովրդի այն լավագույն հատկանիշներին, որը նրանք խորհրդանշում են։

Անհնար է հասկանալ անբարոյականության աստիճանը նրանց, ովքեր հրապարակային արհամարհում են ոչ միայն ողբերգական այդ իրադարձությունների ու նրանց զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակի նկատմամբ։

Ըստ հետազոտողների՝ Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել են ավելի քան 100 հազար հայեր, որոնցից 4 հազարը եղել են կամավորները, իսկ տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում է հայ հասարակությունը, ինչի մասին է վկայում սոցցանցերում այս աղաղակող արարքի վերաբերյալ զանգվածային վրդովմունքը։

Դեսպանատունը հույս է հայտնում, որ այս գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատական Հայաստանի իշխանությունների կողմից, և այս սադրանքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել