copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:05 25-10-2023

Կրակոցներ արձակած փոխթաղապետի «ճակատագիրը» Տիգրան Ավինյանը կորոշի իրավական գնահատական լինելուց հետո

Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 21-ին Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել: Պարզվել է, որ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 41-ամյա Աշոտ Ղադյանը, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն ու ներկայացրել էր հանցագործության գործիք հրազենը:

Աշոտ Ղադյանը ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ներկայացվել էր քննչական բաժին։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Նուբարաշենի փոխթաղապետը շարունակում է պաշտոնարվարել, սակայն սպասում են իրավական գնահատականի, ինչից հետո պարզ կդառնա նրա հետագա պաշտոնավարումը․ «Այս պահին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը շարունակում է պաշտոնարվարել, որովհետև այս միջադեպի հետ կապված վերջնական իրավական գնահատական դեռ չկա։ Պատկերը հետևյալն է․ եթե իրավական գնահատական լինի ու մեղավորության հստակ աստիճան ֆիքսվի, ըստ դրա՝ մենք արդեն կարձագանքենք»։

Հարցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյա՞կ է դեպքի մասին, ու եթե պարզվի, որ փոխթաղապետն է կրակոցների հեղինակը, այդ դեպքում կազատի՞ նրան պաշտոնից, Կոստանյանն ասաց․ «Այո՛, քաղաքապետը տեղյակ է, սպասում է իրավական գնահատականի, որից հետո պարզ կլինի փոխթաղապետի պաշտոնավարումը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում