Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:17 29-01-2024

Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար ԵՄ-ն այլընտրանք է դիտարկում Թուրքիային

«Bloomberg» պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար։ Մասնավորապես նշվում է, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել Մոսկվայով Եվրոպա բնական գազի փոխադրման պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2024-ի վերջին։ Չնայած պատժամիջոցներին` ռուսական գազից կախված են Ավստրիան, Սլովակիան և Չեխիան։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Պարբերականի նշմամբ` եվրաhանձնաժողովը վերլուծում է Ուկրաինայի հետ տարանցման համաձայնագրի ավարտից հետո հնարավոր սցենարները, ներառյալ գազի մատակարարման այլ ուղիների, այդ թվում՝ «Թուրքական հոսքի» ներուժը և վերջնական պլանը կներկայացվի մարտի 4-ին կայանալիք էներգետիկայի նախարարների հանդիպմանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս առնչությամբ նշել է, որ այլընտրանքային երթուղիները «արդեն շատ առումներով խցանված է», սակայն օրինակ Թուրքիայով տրանսպորտային ուղիները դեռ հասանելի են և նաև առկա է հեղուկ բնական գազի մատակարարում։

Հրապարակած քարտեզը ցույց է տալիս խողովակաշարերը, որոնք օգտագործվում են Ռուսաստանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել