Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:49 27-01-2024

Արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը

Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։ Հայտնում են ՆԳ նախարարությունից:

ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում, որը նպատակ է հետապնդում ճամփորդելիս հավելյալ պաշտպանության միջոց տրամադրել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրվում կամ փոխանակվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Նշված դեպքում միաժամանակ ընդունվում են հաշվառման և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ դիմումներ:

ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թե՛ չափահաս, թե՛ անչափահաս անձանց:

2024 թ. հունվարի 25-ի դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու վերաբերյալ ստացվել են 42 809 դիմումներ, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը մոտեցել է 50 000-ին, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած ԼՂ բնակիչների թիվը կազմում է շուրջ 900:

ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, այսինքն՝ վերոնշյալ ծրագերից օգտվելու համար հիմք է հանդիսանում ԼՂ-ից տեղահանված լինելու հանգամանքը՝ անկախ վերջիններիս իրավական կարգավիճակից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել