copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:56 23-01-2024

Արագածոտնում բախվել են կալանավոր տեղափոխող ոստիկանական УАЗ-ն ու ևս 3 մեքենա. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են УАЗ (Виллис), Nissan, Mercedes և բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով УАЗ-ը, որը հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության հաշվեկշռում, մասամբ կողաշրջվել է, ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ըստ տեղեկության՝ УАЗ-ով կալանավոր էին տեղափոխում և բարեբախտաբար նա նույնպես չի տուժել, ում ոստիկանության Թալինի բաժնի ավտոմեքենայով ոստիկաննները տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին։

Վթարը չէր լինի, եթե ճանապարհն սպասարկող ճանշինը մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեր ու ճանապարհը մաքրեր մերկասառույցից՝ օգտագործելով աղ ու ավազ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել