Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:31 06-03-2026

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին 29-ամյա վարորդը «УАЗ 469»-ով բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր

Երեկ՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում 29-ամյա Էրիկ Մ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված