copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:16 22-01-2024

Հունվարի 19-22-ը հանրապետությունում արձանագրվել է 39 ՃՏՊ, 4 մարդ զոհվել է, 65-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խուլիգանության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, վստահված գույքը չարաշահելու և համակարգչային հափշտակության՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ազատությունից ապօրինի զրկելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավորր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 4 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում