copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:25 21-01-2024

Պատմության դասագրքից կարևոր դրվագները հանել են, կեղծել պատմական ճշմարտությունը. պատմության ուսուցիչ

Էմմա Ալեքսանյանը 29 տարի դպրոցում պատմություն է դասավանդում, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի փոփոխություններին, ասում է` պատմության դասագիրքը մի անձի կողմից չպետք է գրվի,պատմական տարբեր ժամանակների մասնագետների խումբ պետք է աշխատի , էլ չասեմ վարկածները, այն պետք է ստույգ փաստերի վրա հենված լինի։

«Պատմության դասագրքից կարևոր դրվագները հանել են օրինակ Շուռնուխի արշավանքը, կեղծել են պատմական ճշմարտությունը.քանի որ գլխավորը դասագիրքը չէ, այլ քաղաքականությունը, դասագիրքը դրա ածանցյալն է։Եվ այդքան սխալներից ու բացթողումներից հետո ոչ թե դասագիրքը հանում են գործածությունից, այլ ներդիր են տպում։Այս դասագիրքը պետք է խոտանվեին, բայց մեր մտավորականությունը ջայլամի քաղաքականություն է վարում, ոչ ոք իր կոմֆորտի զոնայից դուրս չի գալիս, վախենում են, որովհետև մտքով ստրուկ են, բայց մի օր, երբ ամեն ինչ կորցնենք նրանք էլ այդ թմբիրից դուրս կգան»,-ասում է պատմության ուսուցիչը։

Ուսուցչի խոսքով`դասագիրքը և այն էլ Հայոց պատմության դասագիրքը լուրջ դերակատարում ունի երեխային կրթելու, ազգային ինքնագիտակցություն ձևավորելու։

«Ես չեմ հասկանում, թե այդպիսի շտապողականությամբ ում պատվերն էին շտապում կատարել։Գիրքը կարծես թե ավելի շատ Ադրբեջանի օգտին է գրված։ Դասագրքում նույնիսկ ոչ մի զենքի տեսակ չկա նկարած, մեր վանքերն ու եկեղեցիներ չկան որպես մշակութային արժեք։Մեր բերդերից միայն Վանի միջնաբերդն է, խաչքար որպես այդպիսին չկա, թե երբ է առաջացել , ինչ է խորհրդանշել, բայց փոխարենը Արցախը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս` Աղվանքի փոխարեն գրված է Ադրբեջան, իսկ Հռոմի փոխարեն Ռուսաստան»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Էմմա Ալեքսանյանի խոսքով` եթե Արցախը Ադրբեջանի մաս է, ապա վաղը մյուս օրը Ադրբեջանը պահանջելու է միլիարդներ, իր տարածքը երեսուն տարուց ավելի օկուպացնելու համար, իսկ մեր հերոսներն էլ դիտվելու են ահաբեկիչներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին