copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:09 01-07-2024

ՀՀ-ում «ընտրությունների արդյունքներ կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանր է. Փաշինյան

Ընտրությունների արդյունքներ կեղծել արտահայտությունն արդեն պատմական ժանրի է վերագրված Հայաստանում, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե ժամանակին Հայաստանում տեղեր կային, որտեղ հավաք անելն այդքան էլ հեշտ չէր։

«Խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումներ. կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որն արդեն անցյալում է Հայաստանում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի կառավարության համար հանգամանքների բերում չէ, այլ՝ ռազմավարություն։

«Եվ կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական հետագիծը։ Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, ու միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ կարող ենք անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ