Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:29 21-01-2024

Աբխազիայի Ազգային պատկերասրահում ավելի քան 4000 կտավ է այրվել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Սուխումի Ազգային արվեստի պատկերասրահի շենքում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր կտավներ են այրվել։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 21-ի վաղ առավոտյան։ Ժամանած փրկարարները մի քանի ժամում տեղայնացրել են հրդեհը։ Հրդեհի մարմանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարության 11 աշխատակից։

Ըստ Աբխազիայի մշակույթի նախարար Դինարա Սմիրի՝ այրվել է ավելի քան չորս հազար կտավ, այդ թվում՝ Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի մոտ 300 ստեղծագործություն։

«Սա անդառնալի կորուստ է Աբխազիայի ազգային մշակույթի համար»,- ասել է Սմիրը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից