Ներքին Մշակույթ 11 ամիս առաջ - 23:40 24-07-2025

Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ժան Ժանսեմի 105-ամյակին նվիրված ցուցադրություն

Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեց «Ժանսեմ. Կենդանի գծի վարպետը» ցուցադրությունը, որը նվիրված է աշխարհահռչակ նկարիչ Ժան Ժանսեմի 105-ամյակին։

Ցուցադրությանը ներկայացված են ավելի քան 120 աշխատանքներ, որոնք ընդգրկում են արվեստագետի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։

Աշխատանքներն ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով նրա անխզելի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և մի շարք մշակույթի գործիչներ։

Oragir.news-ի հետ զրույցում նկարիչ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց․ «Ժանսեմի արվեստը բացառիկ է իր գծային ուժով ու խորությամբ։ Այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս վերագտնելու նրա ստեղծագործական ոճը և գնահատելու այն մեծ ժառանգությունը, որը նա թողել է Հայաստանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի