copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:53 18-01-2024

Ադրբեջանը Ֆրանսիայի սահմանած պատժամիջոցների հարցում մեղադրել է հայկական լոբբիին

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը։ Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։ Գրում է Ermenihaber-ը։

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշման վերաբերյալ հայտարարություն։

Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական կողմը Սենատի կայացրած որոշման մեջ մեղադրում է հայկական լոբբիին։

Նշվում է, որ պետք է Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Ադրբեջանում գտնվող ֆրանսիացի պաշտոնյանների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, ինչպես նաև դադարեցվեն Ֆրանսիայի հետ ունեցած տնտեսական բոլոր հարաբերությունները, իսկ ֆրանսիական բոլոր ընկերությունները հեռացվեն Ադրբեջանից։

Ինչպես նաև հավելվել է, որ ֆրանսիական ընկերություններին չպետք է թույլ տրվի մասնակցել Ադրբեջանում իրականացվող որևէ պետական ծրագրի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ