copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:31 06-12-2023

ԲԿԳԿ-ի սահմանած պայմանները քչերին թույլ կտան զբաղվել հայագիտությամբ

Հայաստանի իշխանությունները, որոնք ակտիվ ջանքեր են գործադրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու համար, ակնհայտորեն խոչընդոտում են հայագիտության զարգացմանը։

Մասնավորապես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայագիտությունը զարգացնելու համար այնպիսի պայմաններ է սահմանել, որոնք շատ քչերին թույլ կտան զբաղվել հայագիտությամբ։ Փորձագետների համոզմամբ՝ այսպիսի պայմաններ սահմանելու միակ նպատակը թերևս այն է, որ ոչ ոք չկարողանա զբաղվել հայագիտությամբ։

Մասնավորապես կոմիտեի սահմանած պայմանների համաձայն՝ խումբը պետք է ունենա արտասահմանյան գործընկեր, որն իր հերթին ունենա գիտական աստիճան և արտերկրի որևէ հետազոտական կազմակերպությունում զբաղվի գիտահետազոտական աշխատանքով` նախագծին առնչվող մասնագիտությամբ։ Գործընկերոջ Հիրշի ինդեքսը (h-index) պետք է լինի առնվազն 3՝ ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների, կամ վերջին 5 տարիների ընթացքում տվյալ ուղղությամբ պետք է ունենա առնվազն 8 գիտական հրապարակում ՄԳՇ-ում կամ 2 մենագրություն։

Հատկանշական է, որ գործընկերը խմբի անդամ չի համարվում, և նրա համար աշխատանքի վարձատրություն չի նախատեսվում։ Եռամյա կտրվածքով գործընկերը պետք է առնվազն 15 օր գտնվի ՀՀ-ում և առնվազն 15 օր իր գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներին։

Բացի այդ նախագծի ավարտից հետո խմբի անդամները պետք է ունենան հետազոտության հետ կապված առնվազն 4 հրապարակում ՄԳՇ-ում, որոնցից առնվազն երկուսը պետք է ունենա առնվազն Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator), կամ 1 մենագրություն:

Ֆինանսավորման առավելագույն չափը կարող է լինել՝ 26.1, 20.7 և 15.3 միլիոն դրամ համապատասխանաբար 4, 3 և 2 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերի համար: Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության չափը սահմանվել է մինչև 150 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ