Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 18-01-2024

Պատմությունը լավ չգիտեն. ՀՀ-ի ու Արցախի սահմանները երբեք լղոզված չեն եղել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ անկախության պատմության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք։ Նրա համոզմամբ՝ սա ֆունդամենտալ խնդիր է։

Վերջինս իր խոսքում նշեց, որ մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։ «Կարող եմ նաև ձեզ ասել, որ այս անվտանգային ընդհանուր մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումը հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, այսինքն՝ լինեն բացառիկ լեգիտիմ»,- ասել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը չհամաձայնեց Փաշինյանի այս դիտարկման հետ՝ նշելով, որ նման լղոզվածություն ու մտադրություն երբեք չի եղել։

«Ես անկեղծ չեմ հասկանում, թե ինչու է նա դա ասել, և ով է օգտվելու այդ հայտարարությունից։ Հայաստանի Հանրապետությունը երբեք սեփական սահմանների լղոզման խնդիր չի ունեցել, անզգուշաբար նման հայտարարություններ չի արել։ Այլ հարց է, որ ոմանց մոտ կարող է նման տպավորություն առաջացած լինել՝ պատմությունը լավ չիմանալու հետևանքով»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է կառավարության ղեկավարը նման պնդումներ հնչեցնում՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ առաջին հերթին սա բարոյահոգեբանական խնդիր է։ Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում իրականացվող քայլերն արդարացնելու համար այլ բան չի մնում անել, քան հայտարարել, որ մենք սահմանները չենք ֆիքսել, դրա համար էլ խնդիրներ ունենք և այժմ ստիպված ենք դա անել։

«Հայաստանի Հանրապետության սահմանները միշտ հստակ ֆիքսված են եղել, և ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը երկխոսության համար միշտ բաց են եղել, դրա համար էլ բանակցություններ են ընթացել՝ Արցախի Հանրապետության վերջնական սահմանները որոշելու համար»,- նկատեց նա։

Հարցին, թե ներկայումս իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը բավարա՞ր են երկրի ինքնիշխանությունն ու սահմանները ֆիքսելու համար՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ այն ինչ արվում է բավարար չէ, անհրաժեշտ է ավելին անել։

Ընդդիմադիր պատգամավորն այս համատեքստում կարևորում է, որ գործող իշխանություններն իրենց կցկտուր ու վախվորաց հայտարարություններով ազդակ չհաղորդեն, որ ՀՀ-ում վախենում են ֆիքսել անգամ սեփական սահմանները։ «Անձամբ ես այս մտավախությունն ու մտահոգությունն ունեմ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել