copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:48 18-01-2024

60 մլն եվրոյի վարկային ծրագիր՝ Երևանում նոր ճանապարհահատված կառուցելու համար

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Ասիական զարգացման բանկի միջև 2023թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին։ Այն կներկայացվի ԱԺ հաստատմանը։ Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60 մլն եվրո։

Ըստ նախագծի հիմնավորման. «Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջան՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:

Նախատեսված աշխատանքները ներառում են.

Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս

Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամրջի կառուցում
Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում»։

«Այս ճանապարհի կառուցումը բավական երկար քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտճանապարհային երթևեկությունը»,- հարցի քննարկմանը հայտարարեց է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԱԶԲ-ի միջև 60 մլն դոլար արժողության վարկային համաձայնագրին։

Տիգրան Ավինյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյան ճանապարհը ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ:

Ըստ նրա՝ ճանապարհի կառուցումը կարևոր է Նորագյուղի նոր թաղամասի կառուցման համատեքստում․ «Այն ներդրողներին հնարավորություն է տալիս Նորագյուղը ներդրումների համար դիտարկել որպես նոր հնարավորություն»:

Քաղաքապետը կարևորեց այն հանգամանքը, որ ճանապարհի կառուցումը կիրականացնեն իրենք՝ կառավարության աջակցութամբ. «Հետագայում արդեն հնարավորություն է ստեղծում որոշակի նախնական ենթակառուցվածք ունենալ այդ թաղամասում»։

Ավինյանը նաև ասաց, որ ունենալու են Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որը կներկայացնեն կառավարությունանն ու հանրությանը. «Բացի բեռնաթափումից, այս ճանապարհը որոշակի հնարավորություններ է ստեղծում Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին