Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:18 07-05-2021

Արագածոտնի մարզում 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատված է վերականգնվելու

Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է։ Դա արվելու է կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։

Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։ Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն էլեկտրական հաղորդալարեր, լուսավորության սյուներ, կտեղադրվեն լուսավորության նոր սյուներ։

Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի նորոգումը կավարտվի այս տարի։ Հիմնական ճանապարհի երկարությունն է մոտ 9.13 կմ, կվերականգնվեն դեպի համայնքների հասարակական նշանակության օբյեկտներ տանող ևս 635 մ երկարությամբ ուղիներ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել