Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:23 16-01-2024

Նոր Նորքում շները հարձակվել են կնոջ վրա

Վերջին շրջանում հաճախակի են դարձել շների հարձակման դեպքերը։ Oragir.News-ին ահազանգած Նոր Նորքի Մոլդովական փողոցի բնակիչներից մեկը պատմեց, որ երեկ մի քանի շուն հարձակվել են իր վրա, բարեբախտաբար չի տուժել։

«Առավոտյան 10։00-ին աշխատանքի էի գնում, 2 շենք այն կողմ գազազած շների ոհմակը հաչալով դեպի ինձ եկավ, վախից գոռում էի, շենքի բնակիչներն օգնության հասան»,- ասաց կինը։

Նրա խոսքով՝ վնասվածքներ չի ստացել, սակայն այնքան է վախեցել, որ ինքնազգացողությունը վատացել է․ «Եթե որդուս ընկերներն ու տարածքի բնակիչները օգնության չգային, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ։ Մի պահ վախից քարացել էի, սիրտս վատացավ։ Երեկվանից մի քանի անգամ դեղ եմ խմել, սակայն դեռ ուշքի չեմ գալիս»։

Կինն ասաց, որ փորձել է կապ հաստատել պատկան մարմինների հետ, որպեսզի գան ու գազազած շներին տեղափոխել այլ տարածք, բայց իր զանգերն անպատասխան են մնացել․ «Նոր Նորքի թաղապետարան եմ զանգել, քաղաքապետարան, թեժ գծեր, ոչ ոք զանգերիս չպատասխանեց, մարդ վախենում է տանից դուրս գա, այս հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի, քանի դեռ այս տարածքում դժբախտ դեպք չի եղել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել