copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:10 13-12-2023

Մոսկվայում շները հարձակվել են մանկասայլակում քնած երեխայի վրա

Մոսկվայում շները հարձակվել են մանկասայլակում քնած երեխայի վրա, որից հետո երկու քրեական գործ է հարուցվել՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու և անչափահասի նկատմամբ պարտականությունները չկատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է SHOT-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ տուժած 3 ամսական տղան ունի 8 և 10 տարեկան եղբայրներ և 5 տարեկան քույր: Այժմ երեխան վերակենդանացման բաժանմունքում է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոսենսկոյե համայնքի բնակչուհին 3 ամսական որդուն ընդամենը մի քանի րոպեով թողել էր մանկասայլակում, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ շունը հարձակվել է երեխայի վրա:

Նշվում է, որ երեխայի մոտ եղել են որովայնի, մեջքի և ոտքերի բազմաթիվ վնասվածքներ, ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք և գլխուղեղի սալջարդ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին