copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:27 15-01-2024

ՌԴ-ի և Իրանի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցությունը, սա վերաբերվում է նաև Սյունիքի ճակատագրին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Համապարփակ Ստրատեգիական Համագործակցության պայմանագրի նախապատրաստման գործընթացը:

Սա ուղղակիորեն վերաբերվում է նաև Հայաստանին, ավելի կոնկրետ Սյունիքի ճակատագրին, իսկ գուցե Արցախի խնդրում հնարավոր զարգացումների վրա, եթե Հայաստանում պետականության ու պետական քաղաքականության նշույլներ դեռ մնացել են:
Սակայն չենք կարող շրջանցել Իսրայելի խնդիրը:

Սա պետք է դիտարկել նաև Ըստ էության իսրայելական ու հակաիսրայելական կոալիցիաներ են սկսում ձևավորվել և բաժանարար գծերն Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ տրամաբանությանբ չեն արդեն բաժանվում, ինչը նոր իրականություն է:

Պետք է նաև ֆիքսել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում որոշակի սառեցում է սկսում նկատվել, դա պայմանավորված է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխության և ուկրաինական հարցում Թուրքիայի երկակի խաղերի փաստերով:

Բնական է, որ Թուրքիա-Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր փոփոխության դեպքում կփոխվեն նաև Ռուսաստան-Արևելյան Թուրքիա (Ադրբեջան) հարաբերությունները: Բնական է, որ կտրուկ փոփոխություններ սպասել պետք չէ, չնայած 2024-ին սպասվող պատերազմական օջախների թատերաբեմի լայնացման ու թեժացման պայմաններում կտրուկ փոփոխությունները հնարավոր են:

Իսրայելի պահով
2020 թվականին Իսրայելը ակտիվ դերակատարություն էր ստանձնել Արցախի պատերազմում, փաստորեն ակտիվորեն մտնելով ռուս-իրանական ազդեցության գոտի, ինչը վերջիններիս պետք է դուր չգար ու հիմա ստանում է պատասխանը Գազայի խնդրում, նրանց ակտիվությամբ, ոչ Իսրայելի օգտին:

Իսրայելի մյուս սխալը բարոյական ոլորտում է, ինչն ունի մեծ քաղաքական նշանակություն: Հոլոքոստի գաղափարի վրա հրեաների մոբիլիզացիայի շնորհիվ պետականություն ստեղծած հասարակությունը նախ Ցեղասպանություն ապրած հայերի դեմ գործեց Արցախում, երկրորդն՝ հենց ինքն է Պաղեստինցիների Հոլոկոստ կազմակերպել: Դա թե ներքաղաքական, թե արտաքին արտաքին քաղաքական դաշտում հրեաների բարոյալքման գործոն կարող է դառնալ: Հատկապես ցինիկ էր հնչեմ Իսրայելի արտգործնախարի Թուրքիային հայերի ցողասպանության մեջ մեղադրելու խոսքերը, ի պատասխան Թուրքիայի մեղադրանքներին պաղեստնցիների ցեղասպանության անելու մեղադրանքին:

Իսրայելի քաղաքական ու բարոյական կոխպիտ սխալները չեն կարող ազդեցություն անհետևանք մնալ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի