copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:52 20-09-2022

ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը


Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Նյու Յորքում կայացած հանդպմանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու առաքելության ստեղծման առաջարկությունները: Սեպտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այսօր բոլոր նախարարները որոշեցին շարունակել օգնությունն Ուկրաինային: Մենք կշարունակենք հաջողությամբ եւ արդյունավետորեն օգտագործել սպառազինությունների մատակարարումների ֆինանսավորման՝ ԵՄ-ի մեխանիզմը,- ասել է Բորելը:- Մենք նաեւ շարունակեցինք Ուկրաինայի ռազմական օգնության՝ ԵՄ-ի առաքելության ստեղծան առաջարկության քննարկումը: Այդ աշխատանքն ընթանում Է, հուսով ենք, որ շուտով կտեսենեք կոնկրետ արդյունքը»:

Նա նշել Է, որ Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման որոշումը կարող են ընդունել Եվրամիության ԱԳՆ ղեկավարների՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը:

«Ես հուսով եմ, որ հոկտեմբերին մեր հաջորդ հանդիպմանը մենք կկարողանանք ընդունել որոշում, ինչը շատ արագ Է եվրոպական ստանդարտների համար,- ասել Է Բորելը:- (…) Մենք կարող ենք առաջարկությունն արտաքին գործերի նախարարներին ներկայացնել հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Դա շատ արագ ընթացակարգ կլինի: Բայց դա պետք Է համաձայնեցվի ուկրաինական կողմի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ