copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:15 15-01-2024

ՀՀ-ում սպանությունների թիվը նվազել է, մյուս հանցագործությունների դեպքերն աճել են

Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի 11 ամսվա ընթացքում մի շարք ուղղություններով հանցագործությունների աճ է նկատվում, միայն սպանությունների դեպքերն են նվազել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արձանագրվել է հանցագործության 35,052 դեպք, աճել է 1,771 դեպքով (5,3 %-ով)։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 33,281 դեպք։

«Սպանությունների թիվը նվազել է 7-ով (2022 թվականին արձանագրվել է 52 դեպք, իսկ 2023-ին`45)։ Խարդախությունների դեպքերը 342-ով աճել են, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերն աճել են 226-ով։

Առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության թիվն ավելացել է 2,354-ով, իսկ զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության թիվը` 300-ով, իսկ կաշառքի դեպքերն աճել են 340-ով»,– նշեց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը