copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 12-01-2024

Թուրքը մեզ մեր հարազատի գերեզմանին խունկ ծխեցնելուց է զրկել. բռնի տեղահանված

61-ամյա Անժելա Հակոբջանյանը Արցախի Ասկերանից է բռնի տեղահանվել։Աղջկա ընտանիքի հետ Գյումրիում են բնակարան վարձակալել։

«90-ականներից կռվի մեջ ենք, մի օր մեր հող ու ջրից չմտածեցինք դուրս գալու մասին։ Պատերազմից հետո կյանքը շատ էր բարդացել, կրակում էին, վախեցնում էին, հեկտարներով հողատարածքներ կորցրեցինք, բայց էլի մնացինք մեր հողում։Ով կմտածեր, որ մի օր դուռը կփակենք ու դուրս կգանք մեր տներից։Թազա մեբել էի առել, ինչքան ես վայելեցի, էնքան էլ թուրքը կվայելի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Տիկին Անժելան ասում է`Արցախից դուրս է եկել,բայց հոգու խորքում ներքին զգացողություն է ունեցել, որ էլի հետ են վերադառնալու։Ասում է`կգնանք, միայն թե առողջությունս ների։

«Թուրքը մեզ մեր հարազատի գերեզմանին խունկ ծխեցնելուց է զրկել։ Ծնողներիս գերեզմանին չկարողացա գնալ մի ծաղիկ դնել, հրաժեշտ տալ, սիրտս ցավում է»,-ասում է 61-ամյա Անժելա Հակոբջանյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր