Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:30 11-01-2024

Սա թալիբների տրամաբանություն է․ քաղաքացիները դժգոհ են թենիսի կորտերի ապամոնտաժման գաղափարից

Օրերս Երևանի ավագանու նիստում քննարկվեց Օղակաձև այգու չորրորդ հատվածի թենիսի կորտերի ճակատագիրը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այդ տարածքը կառուցապատված է խառը, և նախագծով առաջարկվում է այգին վերականգնել։

«Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել․ ինձ համար այն ժամանակ միգուցե տարօրինակ չէր, բայց հիմա երբ նայում ենք, օղակաձև այգու տրամաբանությամբ թենիսի կորտեր չպետք է լինեին, ու այգին պետք է լիներ այգի։ Հետևաբար, հատվածներում, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք քաղաքին, երևանցիներին»,- ասել էր նա՝ հանձնարարելով ավելի արագացնել կառավարության որոշման նախագծի պատրաստումը։

Թենիսի կորտերի ապամոնտաժման հարցը բուռն քննարկման ալիք առաջ բերեց համացանցում։

Oragir.News-ն այսօր եղել է Օղակաձև այգու թենիսի կորտերում։ Մեր նկարահանման պահին այնտեղ խաղացողներ կային։

Մեզ հետ զրույցում ճարտարապետ Կարեն Դոլուխանյանը ասաց, որ երբ լսել է թենիսի կորտերի ապամոնտաժման լուրը, շատ է զարմացել․ «Մինչև հիմա հավատս չի գալիս, բայց փորձում եմ տրամաբանել, հասկանալ, թե ինչպես է ծագել այդ միտքը։ Բոլորս վրդովված ենք, բայց սա ես համարում են հանցագործություն, վանդալիզմ։ 60 տարուց ավել է՝ այս կորտերը կան, բայց ասում են՝ դա չի համապատասխանում քաղաքի տրամաբանությանը։ Փարիզում կամ Նյու Յորքում համապատասխանում է, իսկ Երևանում՝ ոչ։ Միգուցե թալիբների տրամաբանություն է, որոնք արգելում են ֆուտբոլը, թենիսը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր