copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:49 11-01-2024

Վերջը մո՞տ է. նույնիսկ Յոժն է սկսել ծաղրել Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական երգիծաբան, դերասան Սերգեյ Դանիելյանը ինստագրամյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել, որում նա, տարիներ առաջ հեռարձակված «Ջեմիկը» հեռուստասերիալի Ջեմիկի կերպարում, ծաղրում է Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ նորակառույց հանրակրթական դպրոցում կախիչ պոկելը. «Տեսա՞ք՝ ինչ եղավ. վարչապետս մտավ դպրոց, քյադակ ընկավ, գժվավ, սաղ վիշիլկեքը պոկեց, սաղ դուշերը ջարդեց, սաղ կրանթները ջարդեց, ըբը: Սաղ Աննան է մեղավոր»,- ասվում է տեսահոլովակում:

Դերասանը ծաղրում է նաև վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին՝ ասելով. «Հազար անգամ ըսել եմ, այ աղջի, էդ տղին կերակրե, նոր՝ տնից դուրս հանե: Յա՜»:

Հավելենք, որ վերջին շրջանում դերասանը հաճախ է ծաղրում երկրի քաղաքական իրավիճակը, հատկապես՝ իշխող ուժին:

Զարմանալի է, որ միշտ` անգամ պատերազմից և 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցող դերասանը սկսել է ծաղրել նաև իր շնորհիվ իշխանությունը պահպանած վարչապետին։

Նշենք նաև, որ Սերգեյ Դանիելյանը երկար ժամանակ պաշտոնապես ֆինանսավորվում էր Բադալյան եղբայրների՝ «Վիվառո» բուքմեյքերական ընկերության կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի