copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:08 10-01-2024

Սևանում իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները Սևանա լճում կշարունակվեն մինչև 2024 թվականի հունվարի 20-ը։ 2023 թվականի նոյեմբերի կեսից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը սիգի որսն արգելված է։ Ուժեղացված աշխատանքներում ներգրավված են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանությունը, «Սևան» ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը։ Ուշադրության կենտրոնում սիգի որսն է, լճից դուրս են բերվում ապօրինի որսագործիքներ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ից իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ տեսակի ձուկ, Սևանա լճից հանվել է 181 ձկնորսական ցանց, 13 խեցգետնաորսիչ, 20 միավոր լողամիջոց։

«Խստացված միջոցառումները շարունակվում են, մեր անձնակազմը բավականին մեծ ներգրավվածություն ունի այդ աշխատանքներում։ Ըստ էության դժվարություններ չկան, պարզապես չենք թողնում ձկան որս այս փուլում։ Առաջին հայացքից տպավորություն է, որ պետությունն ուզում է ինչ-որ բան արգելել, սակայն նշված ավազանում ձկնորսությամբ զբաղվող ձկնորսների շահերից է բխում այս միջոցառումը, նշված ժամանակում որս չիրականացնելը։ Եթե հիմա չարգելենք, ապա հաջորդ տարի ձկան այն քանակությունը չի լինի, որ ձկնորսները հնարավորություն ունենան շարունակել իրենց գործունեությունը»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

2020 թվականից ձկնորսները հնարավորություն են ստացել ձկնորսությամբ զբաղվել օրինական ճանապարհով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր