copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:38 10-01-2024

ՀՀ-ում շուրջ 9000 թոշակառուներ 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում

Հայաստանի աշխատաշուկայում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ամփոփելով 2023 թվականի աշխատանքները, հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այս թիվը խոսում է բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների մասին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան աշխատաշուկայում և արժեք ավելացնեն»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ կներկայացնեն կենսաթոշակային ապահովության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի` այն թոշակառուները, որոնք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, կկարողանան կամավորության սկզբունքով, իրենց ուզած ժամկետով հետաձգել կենսաթոշակի ստացումը` հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում