copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:17 09-01-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը մեկնել է Կատար

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ժամանեց Կատար։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Երեքշաբթի, 9 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, պետական յատուկ հրաւէրով ժամանեց Տոհա (Քաթար): Նորին Ս. Օծութիւնը օդակայանին մէջ դիմաւորուեցաւ Քաթարի արտաքին գործոց նախարարութեան պատասխանատուներուն, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանի, Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերէճեանի, Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեանի եւ ազգայիններու կողմէ։

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը Քաթար կը գտնուի եռօրեայ այցելութեամբ, որուն ընթացքին ան հանդիպում պիտի ունենայ Քաթարի վարչապետին, պետական պատասխանատուներուն եւ հայ գաղութի ներկայացուցիչներուն հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել