copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:01 07-01-2024

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրվում է 9 մլն դոլարի յուրացման մեջ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Զինված ուժերի հանգուցյալ գեներալ, հանրապետության պաշտպանության փոխնախարար Ֆուադ Մամեդովը մեղադրվում է 15 մլն մանաթի (9 մլն դոլար-խմբ.) գողության մեջ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բաքվի ռազմական դատարանում։

«Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ, հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովի քրեական գործով դատավարությունը սկսվել է հանրային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ։

Դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ գեներալ Մամեդովը երկու պաշտոնատար անձանց հետ համաձայնությամբ հափշտակել է մոտ 15 մլն մանաթ պետական միջոցներ։ Այս գործով իրավահաջորդ է ճանաչվել Ֆուադ Մամեդովի որդին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը

Ձեզ գուցե հետաքրքրի