copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:13 05-01-2024

Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքի մասին որևէ կետ չկա

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված՝ այն, ըստ էության, նոր հարձակումներ է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը եկել էր Իրանի դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու օրերս Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ։

«Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,- նշել է Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ պայմանագիրը ստորագրելու պահին ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, դա արվելու է ապագայում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ կշարունակի մնալ Բաքվի բանտում։

«Հիմա դա խաղաղության մասի՞ն է, թե ոչ։ Այդ փաստաթղթով Հայաստնաին ոչ մի դրական բան չի տրվելու»,- շեշտել է Սաղաթելյանը՝ պնդելով՝ քանի դեռ գործող իշխանությունները կան, որևէ լավ բան սպասել պետք չէ։

«Սրանք պարզապես ի վիճակի չեն և չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարավոր է՝ փոխարենը ոչինչ չստանալով»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով՝ բոլոր այն պնդումները, թե Արցախը տանք՝ Հայաստանը կփրկվի, սխալ են, պայմանագրի նախագծով, ըստ նրա, հստակ է` Հայաստանը չի փրկվում դրանով։

Նրա խոսքով՝ պայմանագրին նախագծում որևէ բառ չկա Հայաստանի՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքն Ադրբեջանի կողմից ճանաչելու մասին։

«Հստակ է նաև Հաջիևի վերջին հայտարարությունից, որ Ադրբեջանը կրկին վերադարձել է միջանցքային խոսակցությանը, և այստեղ շատ կարևոր ենք համարում Իրանի շատ հստակ ու սկզբունքային կեցվածքը, որն արտահայտել են։ Հավատացած ենք, որ այդ հայտարարությունների տակ կա նաև հստակ աշխատանք, և Իրանը, իրականում, որպես բարեկամ և դաշնակից երկիր, շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- նշել է Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը