copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:48 04-01-2024

Հնդկաստանը հերքում է արկերի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին

Հնդկաստանը հրետանային արկեր չի մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին և հակամարտությունում չեզոք դիրք է գրավում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Մենք տեսել ենք նաև որոշ լրատվամիջոցների հաղորդումներ այս հարցի վերաբերյալ։ Կարելի է կտրականապես ասել, որ այդ հրետանային զինամթերքից մենք չենք ուղարկել Ուկրաինա։ Դրանք չեն արտահանվել կամ ուղարկվել»,- ասել է դիվանագետը։

Նա մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ Ուկրաինայի զինված ուժերը իբր ստացել են հնդկական 155 մմ-ոց հրետանային արկեր։ Այդ տեսակի արկերը համատեղելի են AHS Krab ինքնագնաց հաուբիցների հետ, որոնք Ուկրաինային մատակարարում է Լեհաստանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի