Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 13-05-2023

ԵՄ-ն պետք է արագացնի զինամթերքների մատակարարումն Ուկրաինա. Բորել

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի զինամթերքների մատակարարումն Ուկրաինա, քանի որ միայն Բախմուտում ուկրաինական ուժերին յուրաքանչյուր օր անհրաժեշտ է 1000 հրետանային արկ։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Բորելն ասել է Ստոկհոլմում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման և Հնդկ-խաղաղօվկիանոսյան նախարարական ֆորումի ժամանակ։

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտնել է, որ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան խոսել է ԵՄ-ից ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու պահանջի մասին։ «Իհարկե, մենք պետք է արագացնենք աջակցությունը»,- ասել է նա։

Բորելի խոսքով՝ Բախմուտի տարածքում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, Ուկրաինային պետք է օրական մոտավորապես հազար հրետանային արկ։ Նա նշել է, որ այս քանակի արկերը անհրաժեշտ են ինտենսիվ ռազմական գործողությունների պայմաններում Ռուսաստանի կրակային հզորությանը պատասխանելու համար։

Եվրոպացի պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բախմուտի շրջանում համակարգված ռմբակոծություններ են տեղի ունենում։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Եվրամիությունը Ուկրաինային զինամթերք է տրամադրում, սակայն տրամադրված է զինամթերքի մատակարարումն արագացնելու հարցում։

«Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է հարձակվել, Ուկրաինան պետք է պաշտպանվի: Եվ սա այն պահանջն էր, որը Կուլեբան ներկայացրեց նախարարներին»,- հավելել է Բորելը:

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել էր , որ Ուկրաինայի միջազգային գործընկերները պետք է մտածեն, թե արդյոք բավականաչափ բան արե՞լ են, որպեսզի Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումը հաջողության հասնի։




Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան