copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:54 04-01-2024

Գարեգին Նժդեհի կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում կամ այլ գաղափարների վերափոխում, անընդունելի է

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարվեց:

Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին:

Մինչև այս պահը ինձ հայտնի չէ, թե ովքե՞ր էին իրականացնողները, ո՞վ էր այդ ակցիայի հետևում կանգնած և կոնկրետ ի՞նչ նպատակի էր ծառայում այն:

Այդ ակցիայից հետո ադրբեջանա-թուրքական քարոզչությունը նաև այդ ուղղությամբ ակտիվացավ` փորձելով վերակենդանացնել Նժդեհին վերագրվող ֆաշիստական գաղափարները, որը բազմիցս քաղաքական-գիտական առումով պարզաբանվել է և հերքվել է:

Կրկնում եմ` ես տեղյակ չեմ ակցիայի նախաձեռնողներից, առավել ևս` իրական դրդապատճառներից և նպատակներից, բայց որ այս ամենում խնդրահարույց հարցեր և սպառնալիքներ կան` ակնհայտ է:

Նժդեհը հայ ազգի արժանավոր զավակն է, մեծ հայրենասեր, ով իր ողջ կյանքը նվիրել է մեր հայրենիքի պաշտպանությանն ու ազատագրմանը:

Նրա կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում կամ այլ գաղափարների վերափոխում, անընդունելի է:

Նժդեհի կյանքը, գաղափարները, խոսքն ու գործունեությունը հրապարակային են եղել և դրանք արտացոլված են տարբեր գիտնականների և հետազոտողների աշխատություններում և չեմ կարծում, թե դա կարող է կասկածի տեղիք տալ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր