Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:08 31-12-2023

Վիլնյուսի փողոցին հարակից ձորում կրակի դեմ պայքարում են հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12․00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում Վիլնյուսի փողոցի մոտակայքում գտնվող ձորում հրդեհ է բռնկվել, և կա վտանգ, որ այն, հնարավոր է, տարածվի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, իսկ ձորի հակառակ կողմում՝ դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում, կրակի դեմ պայքարում են թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայր ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը, ապա մի քանի քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այրվում է շինարարական աղբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ