Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 21:54 29-12-2023

Պետրակովը՝ տարվա լավագույն մարզիչ․ ՀՖՖ-ամետները Եղիշե Մելիքյանից խլեցին մրցանակը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ճանաչվել է 2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ։

Սա, իհարկե, տարօրինակ է, քանի որ լավագույնի կոչմանն արժանանալու համար Պետրակովը չի կատարել իր գլխավոր առաջադրանքը, այն է՝ ազգային թիմի որակավորումը Եվրո-2024-ին, իսկ ընտրանու արդյունքները, մեղմ ասած, փայլուն չեն։

Փոխարենը, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով քվեարկության արդյունքներով 2-րդն է, լիովին արժանի էր լավագույնի կոչմանը։

ՀՖՖ-ի սահմանած կանոններն արդար չեն․ ինչպես տարվա լավագույն մարզիկի, այնպես էլ լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի քվեարկություններին պետք է մասնակցեն միմիայն մարզական լրագրողները, այլ ոչ թե նաև ակումբները։

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ իրապես լավագույն մարզիչը չի արժանացել կոչմանը։ Առանձնացնենք այն անձանց և ակումբներին, որոնք իրենց եռյակներում չեն ներառել Մելիքյանի անունը։ Սա համարում ենք աբսուրդ և այդ մարդիկ կամ ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից, կամ ինչ-որ մեկի ցուցումով են քվեարկել․

Այսպիսով, զարմանալիորեն «Նոա» ՖԱ-ի ներկայացուցիչը եռյակում չի ընդգրկել Մելիքյանին․ երևանյան ակումբի եռյակն այսպիսին է․ 1․Ալեքսանդր Պետրակով, 2․Վարդան Բիչախչյան, 3․Վահե Գևորգյան։ ՀՖՖ-ին բավականին մոտ կանգնած «Վեստ Արմենիայի» ներկայացուցիչը նույնպես չի համարել, որ Եղիշե Մելիքյանն արժանի է լավագույն եռյակում լինելուն․ նրանց վարկածը՝ 1․Ալեքսանդր Պետրակով, 2․Վահե Գևորգյան, 3․Դմիտրի Գունկո։

Նշենք նաև, որ Sport-life.am կայքը, որի տնօրենը ՀՖՖ գործկոմի անդամ Գոհար Նավասարդյանն է, իր տարբերակում նույնպես չի ներառել Մելիքյանին․ 1․Ալեքսանդր Պետրակով, 2․Դմիտրի Գունկո, 3․Վահե Գևորգյան։

ՀՖՖ-ն, ինչպես սպասվում էր, նախաձեռնողականություն չի ցուցաբերել ընտրության կարգի փոփոխության հարցում։

Նշենք միայն, որ բացառապես ԶԼՄ-ների քվեարկության արդյունքում Եղիշե Մելիքյանը մեծ առավելությամբ կհաղթեր մրցակիցներին։

Oragir.News-ը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ ձևաչափը համարում է անարդար։ Ըստ մեր կայքի՝ Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին