Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:04 28-12-2023

5000 դրամ տուգանք՝ կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտում 1 օր կայանման և կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար քաղաքացիները հունվարի 1-ից պարտավոր կլինեն վճարել 5000 դրամ։

Եթե, օրինակ, մեքենան մի քանի օր կանգնեցնեք կարմիր գծերով ավտոկայանատեղիում և չվճարեք համապատասխան գումարը, ապա ամեն օրվա համար անհրաժեշտ կլինի վճարել 5000 դրամ։

Հունվարի 1-ից Երևանում կարմիր գծերի կայանատեղիների համար նախատեսված են նոր դրույքաչափեր.

«Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5 000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ:

Նախկինում ավտոկայանատեղիներ վճարը, 160 հազար կամ 24 հազար դրամի փոխարեն, ամբողջ Երևանի համար 12 հազար դրամ էր տարեկան։
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Ա» գոտին համարվում է Փոքր կենտրոնը, իսկ Փոքր կենտրոնից դուրս հարակից կամ հարող շրջանները, որտեղ կան կարմիր գծեր, համարվում է «Բ» գոտի, սական, օրինակ, Փոքր կենտրոն համարվող Տիգրան Մեծ պողոտայի վերջնահատվածը կարող է նաև համարվել «Բ» գոտի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան