copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:34 28-10-2021

«Բելավիա»-ն նոր ինքնաթիռներ է ուղարկել Ղազախստան՝ «ժամանակավոր կայանման համար»

Բելառուսական «Բելավիա» ազգային ավիափոխադրողը «ժամանակավոր կայանման» նպատակով իր երեք ինքնաթիռներն ուղարկել է Ղազախստան։

Ղազախական Astana Airlines ավիաընկերությունը պաշտոնապես հաստատել է BBC-ի այս տեղեկատվությունը։ Նրանք հաղորդել են, որ ինքնաթիռները չեն ներառվի ընկերության ավիապարկում և ժամանակավորապես կկայանվեն երկրի տարածքում։ «Բելավիա»-ն դիտարկում է նաև այս ինքնաթիռների կայանման այլ տարբերակներ, հավելել են Astana Airlines-ից:

Մայիսի վերջից «Բելավիա»-ն դադարեցրել է դեպի Արևմտյան Եվրոպա թռիչքները՝ եվրոպական իշխանությունների նախաձեռնությամբ։ Նրանք այդպես են արձագանքել Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքին և օդանավում գտնվող ընդդիմադիր բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչին կալանավորելուն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի