Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:41 27-12-2023

Արարատի մարզում բախվել են Ford-ն ու КамАЗ-ը․ 7 վիրավորներից 5-ն անչափահասներ են․ shamshyan.com

Դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբայեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Գրիգոր Օ․-ի վարած Ford մակնիշի և 53-ամյա Սենիկ Ս․-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սենիկ Ս․-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Ֆլորա Օ․-ն, 14-ամյա Գոռ Օ․-ն, 6-ամյա Դավիթ Օ․-ն, 16-ամյա Անահիտ Հ․-ն, 7-ամյա Սպարտակ Հ․-ն և 14-ամյա Անի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Գրիգոր Օ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում, իսկ КамАЗ-ի վարորդ Սենիկ Ս․-ն աշխատում «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել