copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 23:02 30-01-2026

Մենք արժանի էինք այս հաղթանակին. ցանկանում էինք բոլորին ապացուցել, որ կարող ենք հաղթել թոփ մակարդակի թիմերի

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը:

Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայ ֆուտբոլիստը, ով անցկացրել է ամբողջական հանդիպում, ամփոփել է խաղը, կարևորել թիմային ոգին։

«Մենք շատ լավ աշխատեցինք որպես թիմ՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Ստեղծեցինք մի քանի պահեր, ու թեև երբեմն թվում էր, թե դա բավարար չէ, ի վերջո կարողացանք հաշիվը բացել ստանդարտ դիրքի խաղարկումից հետո։

Մենք արժանի էինք այս հաղթանակին. ցանկանում էինք բոլորին ապացուցել, որ կարող ենք հաղթել նաև թոփ մակարդակի թիմերի։ Թե ով է խաղում, իսկ ով՝ ոչ, այդքան էլ կարևոր չէ. մենք ունենք ընդլայնված կազմ, և բոլորն էլ պատրաստ են։ Մարզումների ժամանակ միշտ կենտրոնանում ենք փոխըմբռնման և մեր խաղաոճի վրա, քանի որ ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է դուրս գալ խաղադաշտ. երբեք չգիտես, թե ինչ կլինի:

Նախորդ խաղերի հետ կապված թեթև հիասթափություն կա, կորցրած միավորներն իրենց հետքը թողեցին, և մենք կարող էինք մի փոքր ավելի լավ հանդես գալ, բայց սա ֆուտբոլ է։ Այժմ ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար՝ անկախ նրանից, թե ով կլինի մրցակիցը՝ «Բենֆիկա՞ն», թե՞ «Բուդյո-Գլիմտը»։ Մեր ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է մեր, այլ ոչ թե մրցակցի խաղի վրա»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»